ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Իր նեոբոլշևիկ պապերի պլանն է ուզում ավարտին հասցնել

Իր նեոբոլշևիկ պապերի պլանն է ուզում ավարտին հասցնել
07.07.2025 | 12:06

Պետականությունը կորցնելով անգամ, հայերը պահեցին Աստծո կողմից օծյալ Արքայական Գահը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նվիրապետական Աթոռը։

Հողատու հերետիկոսը իր նեոբոլշևիկ պապերի պլանն է ուզում ավարտին հասցնել՝ հայերին զրկելով աշխարհում ընդունված իր վերջին Միապետից։ Հասկացեք՝ հայերը չկորցրեցին իրենց երկիրն ունենալու իրավունքը միայն ու միայն այն պատճառով, որ նույնիսկ պետականությունը կորցնելով, պահեցին Աստծո կողմից օծյալ Արքայական Գահը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Օծյալ Միապետի» 9- րդ աստիճանի Նվիրապետական Աթոռը։

Մենք դա չենք հասկանում, բայց աշխարհում մատների վրա կարելի է հաշվել Օծյալ Միապետերին, ովքեր իրենցից վերև միայն Աստված ունեն:

Աշխարհի տերերը դա գիտեն և միայն մի ճանապարհ կա այդ գահը կորցնելու՝ երբ քո հոտը քեզ կգցի այդ գահից։ Օրինակ, Ռուսաստանի Ցարը, կամ Ֆրանսիայի թագավորը, ովքեր կորցրեցին այդ իրավունքը անվերադարձ։

Օծյալին սպանելով Գահը չի կորցնում իր աստիճանը։

Այ թե ինչու է նեոբոլշևիկ սրիկան փորձում մեր Միապետին գահընկեց անել։ Կորցնելով այդ իրավունքը կկորցնենք նաև օրինակորեն Հայ Միապետին պատկանող ողջ սեփականությունն ու իրավունքները։ Միայն մեկ օրինակ՝ Երուսաղեմի 30%-ը ասենք... Միամտորեն խաբվելով «քրիստոնեաբար կհեռացնենք» դիվական այդ պլանին, մենք հավերժ կկորցնենք մեր Հայ մնալու և Հայաստան ունենալու մեր վերջին օրինական Իրավունքը։

Մի քիչ դժվար է ինձ՝ սովորական աշխարհականիս, կարճ բացատրել այդ ամենը, բայց հուսով եմ որ մեր Օծյալ Հոգևոր Հայրերը վերջապես կբացատրեն մեզ հայերիս այդ սարսափելի անվերադարձ կորստի հետևանքների մասին, որպեսզի հերետիկոս հայատյացներին չհաջողվի խաբել սովորական ժողովրդին, իսկ 30 արծաթով հոգիները վաճառքի հանած ուժայիններն էլ հասկանան ու հետ կանգնեն այդ կործանարար պլանի իրագործման հավիտյանս անիծյալ գործիք լինելուց։

Եսիմ, կարողացա՞ արդյոք գոնե մոտավոր բացատրել ինչ ընտրության առաջ ենք կանգնած։

Այլևս ուշանում ենք՝ մեր Օծյալները պետք է բանադրեն չարիքի սուրհանդակին և լուսավորեն իրենց հոտին այս ճակատագրական պահին չսխալվելու համար։ Աստված օգնական բոլոր մեր Օծյալ Հոգևոր Հայրերին և Ամենայն Հայոց Միապետին։

Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ